Ապրիլի 14-ին Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական եւ վարչապետ Յուխա Սիպիլիի «Ֆինլանդական կենտրոն» կուսակցությունները կձեւավորեն Ֆինլանդիայի նոր կոալիցիոն կառավարությունը եւ կորոշեն դրա օրակարգը։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՍԴԿ-ի առաջնորդ Անտի Ռինեն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր «Իսկական ֆիններ» կուսակցությունը եւ նախորդ կառավարության կազմում ընդգրկված Ազգային կոալիցիոն կուսակցությունը, որը երրորդ տեղում է, չեն մտնի կառավարություն։ Վերջին հարցումների համաձայն, «Իսկական ֆիններ»-ը ամենաշատ ժողովրդականություն վայելող կուսակցությունն է, կոալիցիայի անդամները երկրորդ տեղում են, իսկ ՍԴԿ-ն՝ միայն երրորդ։
«Կառավարության ծրագրի վրա աշխատանքում փոխըմբռնման հասնելը ավելի հեշտ էր կենտրոնամետների հետ, քան Ազգային կոալիցիայի»,- իր ընտրությունը մեկնաբանել է Ռինեն։
Նա նաեւ հայտարարել է, թե հուսով է, որ կառավարությունը «կարեւոր հարցերում լավ կհամագործակցի ընդդիմության հետ»։




























