Փհենյանն անցյալ շաբաթ հրթիռի արձակումն անվանել է ինքնապաշտպանության նպատակով սովորական փորձարկում։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։

Անցյալ հանգստյան օրերին հրթիռի արձակումը 2018թ․ ԱՄՆ-ի հետ ապառազմականացման բանակցությունների սկսվելուց հետո Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումն էր։

Այս տարվա փետրվարին Հանոյում երկու երկրների առաջնորդների երկրորդ հանդիպումն անհաջողության էր մատնվել։ Բանակցությունների ընթացքից դժգոհ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակից շուտ լքել էր դրանք։ Դրանից հետո Փհենյանը կրկին խստացրել է հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը իրեն «գանգստերի» նման է պահում։