Վենեսուելայի հարցում ԱՄՆ-ը իրեն պահում է ինչպես զենքը թափահարող «արեւմտյան կովբոյ»։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ջոզեպ Բորելը։

Նրա խոսքերով, Վենեսուելան «խաղաղ, համաձայնեցված եւ դեմոկրատական որոշման» կարիք ունի։ Նա նշել է, որ Իսպանիան եւ մյուս եվրոպական երկրները «կշարունակեն մերժել ցանկացած ճնշում, որը ռազմական ներխուժում կհիշեցնի»։

Ե՛ւ Իսպանիան, ե՛ւ ԱՄՆ-ը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խոսե Գուայդոյին ժամանակավոր նախագահ են ճանաչել։