ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլիներ պահպանել չինական ներկրվող ապրանքների տուրքերը՝ հավելելով, որ Չինաստանը սխալվում է, եթե հույս ունի ավելի ուշ պայմանավորվել դեմոկրատ նախագահի վարչակազմի հետ։

Նա Twitter-ում գրել է, որ առեւտրային գործարքը վերանայելու Չինաստանի մերժման պատճառն այն է, որ Պեկինը անկեղծ հույս ունի, թե «կկարողանա պայմանավորվել Ջո Բայդենի կամ շատ թույլ դեմոկրատներից մեկի հետ»։

«Դա տեղի չի ունենա։ Չինաստանը հենց նոր տեղեկացրեց մեզ, որ իրենք կգան ԱՄՆ, որպեսզի գործարք կնքեն։ Տեսնենք։ Սակայն ես շատ գոհ եմ, որ ավելի քան 100 միլիարդ դոլարի տուրքերի շնորհիվ լցրեցինք մեր գանձարանը»,- հավելել է նա։