ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մյուլերի զեկույցի եւ հարակից նյութերի նկատմամբ կիրառել է գործադիր իշխանության արտոնությունը՝ դրանով իսկ սրելով Ներկայացուցիչների պալատի Իրավաբանական հանձնաժողովի դեմոկրատների հետ հակասությունները՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Արդարադատության նախարարությունը հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերին այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովում գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին Կոնգրեսին չհարգելու համար մեղադրանք ներկայացնելու հարցի քննարկումից ոչ շատ առաջ։





























