Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գոյությանը՝ շարադրելով ԱՀԿ-ի «բարեփոխման առաջարկին» ուղղված մի շարք պահանջներ՝ հայտնում է Reuters-ը։

Փաստաթղթում Չինաստանը չի նշում ԱՄՆ-ին, սակայն վկայակոչում է ԱՀԿ վճռաբեկ դատավորների նշանակման բլոկին եւ ալյումինի, պողպատի ու ավտոմեքենաների վրա մաքսատուրքերի սահմանմանը՝ «ազգային անվտանգության» դրդապատճառներով։ Այս քաղաքականությունը միանշանակ կապված է Վաշինգտոնի հետ։

Փաստաթուղթը հրապարակվել է Չինաստանի եւ ԱՄն-ի միջեւ լարվածության ուժեղացման պահին։

Մայիսի 13-ին Պեկինը հայտարարել է, որ կավելացնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը՝ անտեսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումները, թե Պեկինը, չինական ապրանքների մաքսատուրքերի 200 մլրդ դոլարով ավելացնելու հետ կապված, չպետք է պատասխան միջոցներ կիրառի։

Փաստաթղթում Չինաստանը հայտարարել է, որ ԱՀԿ «որոշակի անդամը» ինքնակամ եւ առանց ԱՀԿ-ի թույլտվության միակողմանի առեւտրային արգելքներ եւ տուրքեր է սահմանել։

Չինաստանը հայտարարել է, որ ԱՀԿ-ն անթերի չէ, սակայն առեւտրի եւ ներդրումների լիբերալացման եւ համագործակցության առավել ցանկալի խողովակ է գլոբալ առումով։

Պեկինը համարում է, որ բարեփոխումը պետք է ընդգրկի որոշակի գործողությունների չորս ոլորտ, այդ թվում՝ ԱՀԿ-ի գոյությանը սպառնացող հանապազօրյա եւ ահետաձգելի հարցերի լուծումը», գլոբալ տնտեսական կառավարման մեջ դրա արդիականացման բարձրացումը, օպերացիոն արդյունավետության բարձրացումը եւ բազմակողմանի առեւտրային համակարգի հասանելիության բարձրացումը։