Մի քանի լրատվամիջոցներ ինձ մեղադրում են, որ ես մասնակցել եմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սպանության փորձի կազմակերպմանը: Ինձ մեղադրեք նաեւ Ջոն Քենեդու մահվան մեջ: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
Նա նշեց, որ դա անհեթեթ է, եւ իշխանությունների նախաձեռնած փոփոխությունները ոմանց համար անչափ ցավոտ են: «Հայաստանի գլխավոր դատախազի ներկայությամբ բարձրացվել է մարզպետի սպանության փորձի բեմականացված լինելու մասին հարցը: Այս հայտարարությանը գնահատական կտրվի: Անհրաժեշտ է իրավական գնահատական տալ նաեւ Սյունիքի նախկին մարզպետի գործունեությանը»,- հավելեց նա:





























