«Հյուսիս-Հարավ» ճանապարհի  շինարարության համար հայ ենթակապալառուներին վճարումներ չկատարելու համար պատասխանատվություն է կրում իսպանական կապալառու «Կորսան Կորվիամ»-ը: Մայիսի 29-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին  հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասպանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին:

Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության առաջին եւ երկրոդ տրանշերի հետ խնդիրներ կան:

«Այդ խնդիրները կապված են աշխատանքերի որակի եւ դրանց ժամկետների հետ: Մենք այժմ բանակցություններ ենք վարում նաեւ «Կորսան Կորվիամ» ընկերության հետ եւ ցանկանում ենք հասկանալ՝ գնու՞մ ենք արդյոք միջազգային արբիտրաժ, թե ոչ», - ասաց Ավինյանը՝ հավելելով, որ Տրանսպորտի նախարարությունը պարտավորություններ չունի ենթակապալառուների առջեւ, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ տվյալ պահին պարտավորություններ չկան անգամ «Կորսան Կորվիամ»-ի առաջ:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց փոխվարչապետը, այս հարցով որոշումները պետք է բխեն  հանրային շահերից, իսկ վերջնական նպատակը  ծրագրի հնարավորինս արագ վերականգնումն է եւ անգամ դրա վերանայումն՝ անհրաժեշտության դեպքում:

 ««Կորսան Կորվիամ»-ի կողմից ենթակապալառուներին  վճարումներ չկատարելու հարցը  գնտվում է այդ ընկերության հետ պայմանագրային բազայի հարթությունում: Մենք կարող ենք նրանց աջակցել որոշ հարցերում, սակայն չենք կարող նրանց վճարել «Կորսան Կորվիամ»-ի փոխարեն, քանի որ հասարակական միջոցներն օգտագործել մի քնաի ընկերությունների հարցերի լուծման համար անհնար է», - նշեց Ավինյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները ուշադրություն կդարձնեն իսպանական կապալառուի անբարեխղճությանը՝ անկախ նրանից արդյոք նրա հետ համաձայնություն ձեռք կբերվի, թե գործը կհասնի մինչեւ արբիտրաժ: