Հայաստանում վարկային ծառայությունների մատուցման միջնորդները, որոնք չունեն ԿԲ լիցենզիա, կտուգանվեն: Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր  Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարված փոփոխությունները ենթադրում են վարչական տուգանք այն անձանց համար, ովքեր առանց Կենտրոնական բանկի լիցենզիայի գովազդում են վարկի տրամադրման ծառայություններ:

Սա, ըստ պատգամավորի, բավականին արդիական խնդիր է Հայաստանի համար, քանի որ միջնորդ հանդիսացող բազմաթիվ քաղաքացիներ եւ ընկերություններ լրացուցիչ վճար են  պահանջում նրանց բանկեր եւ վարկային կազմակերպություններ ուղարկելու  համար:

«Այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել խնդրի սրությունը», - բացատրեց Թանդիլյանը:

Ինչպես նշեց պատգամավորը, խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական կազմակերպություններին եւ հասարակությանը, իսկ հետո  օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ է հասնել դրա լիարժեք իրականացմանը:

Թանդիլյանը նշեց, որ շատ երկրներում իշխանությունները դիմում են  սոցիալական ցանցերին նման անօրինական գովազդը արգելափակման խնդրանքով: Նա նաեւ հիշեցրեց քաղաքացիներին, որ ոչ ոք իրավունք չունի բանկերի եւ վարկային կազմակերպությունների անունից միջնորդության գումար վերցնել:

Նշենք, որ այս օրինագիծը արդեն քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: