Մայիսի 31-ին Հայաստանի Աղգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։

 Հայաստանի Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը, մասնավորապես, նշել է, որ փակ քվեարկությանը մասնակցել է 104 խորհրդարանական 132-ից։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Հայկ Կարապետյան («կողմ» - 93, «դեմ» - 9, «անվավեր» - 2); Արեն Դանիելյան («կողմ» - 92, «դեմ» - 8, «անվավեր» - 4); Վահե Չիբուխչյան («կողմ» - 87, «դեմ» - 16, «անվավեր» - 1); Դավիթ Հովհաննիսյան («կողմ» - 39, «դեմ» - 62, «անվավեր» - 3), Տիգրան Մարկոսյան («կողմ» - 94, «դեմ» - 7, «անվավեր» - 3)։