Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեղադրել են, որ նա 13 անգամ սեքսով է զբաղվել Ռուբի մականունով անչափահաս մարմնավաճառուհու հետ:

Իտալացի դատախազները ներկայացրել են մեղադրական եզրակացությունը, որում ասված է, թե Բեռլուսկոնին օրգիաներ է կազմակերպել Միլանի իր առանձնատանը: Ընթրիքի ժամանակ էլ վարչապետն իր համար աղջիկ է ընտրել:

Վարչապետը դատարանի առջեւ կկանգնի ապրիլի 6-ին: Նրան մեղադրանք է ներկայացվել անչափահասի հետ սեռական կապի եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ: