Ալաբամայի 8-ամյա Քենլի Մեդիսոնին պարգեւատրել են իր տատիկի կյանքը փրկելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ Քենլին տատիկի հետ եղել է Էթմորում, երբ տատիկի շնչառության ապարատը դադարել է աշխատել, կնոջ մոտ թոքերի լայնացում է:
Սակայն 8-ամյա աղջիկը չի կորցրել իրեն եւ անհապաղ «911» է կանչել: Բացի այդ, նա բացատրել է տան տեղը, որտեղ դժվար է հասել առանց բացատրելու:
Քենլին պատմել է, որ շատ է վախեցել եւ սկսել է լացել, սակայն ցանկանում էր օգնել տատիկին, քանի որ շատ է սիրում նրան: Կնոջը հոսպիտալացրել են, նա այժմ բուժում է անցնում:





























