Սիեթլի բնակիչ Դեն Սմիթը բավականին յուրահատուկ կերպով վրեժ է լուծել Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդից, որն առանց հարցնելու կայանել էր մեքենան Սմիթի անձնական կայանատեղիում. նա պարզապես կառուցել էր ավտոմեքենայի շուրջ ցանկապատ, որը թույլ չէր տալիս ավտոմեքենային տեղաշարժվել, հաղորդում է Associated Press-ը:

Պարզ է դարձել, որ ավտոմեքենան պատկանում էր Share Now ընկերությանը: Սմիթը կապ էր հաստատել ընկերության հետ եւ երկու ժամ տվել ավտոմեքենան տեղափոխելու համար: Սակայն ոչ մեկը չէր ժամանել: Այդժամ Սմիթը որոշել էր կառուցել բարիկադ ավտոմեքենայի համար:

Ավելին, այժմ նա պահանջում է, որ Share Now ընկերությունը վճարի նրան 65 դոլար կայանատեղիում կայանելու ժամերի, 300 դոլար ցանկապատի եւ 500 դոլար բարոյական վննասի դիմաց:

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց զայրույթը Սմիթի նկատմամբ եւ հայտարարել, որ չեն կարողացել տեղափոխել ավտոմեքենան տղամարդու կողմից կառուցած բարիկադի պատճառով: Ինքը՝ Սմիթը, իր հերթին հայտարարել է, որ արել է դա մասնավոր սեփականությունը պաշտպանելու համար, եւ եթե ոստիկանությունը համարի, որ նա ճիշտ չէ, պատրաստ է քանդել իր ստեղծած ցանկապատը: