Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները:

Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝

∙         Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը,

∙         Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները,

∙         Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար,

∙         Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով,

∙         Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ:

 Մանրամասները՝ ուղեցույցում: