Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստին պատգամավորները երկրորդդ ընթերցմամբ մի շարք օրենքներ են ընդունել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Պատգամավորները մասնավորապես քվեարկել են՝
«Թրաֆիքինգի եւ անօրինական շահագործման զոհերի բացահայտման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝113, միաձայն),
Քրեակատարողական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 110, միաձայն),
Վարչական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին ( կողմ՝ 111, միաձայն).
«Պետական տուրքի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերին (կողմ՝ 85, դեմ՝ 16, ձեռնպահ` 3):
Պատգամավորները առաջին ընթերցմամբ նաեւ հավանություն են տվել՝
«Պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության մասին» օրինագծերի փաթեթին (կողմ՝ միաձայն),
Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 112, միաձայն),
«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին ( կողմ՝ 109, միաձայն),
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծիյն (կողմ՝ 113, միաձայն),
«Դատապարտյալների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին (կողմ՝ 113, միաձայն):





























