Արձակուրդների ժամանակ 10-ից 4-ը դավաճանում է իր զուգընկերոջը, հաղորդում է Turizm-ը՝ հղում անելով Daily Star-ին:
Illicit Encounters ծանոթությունների կայքը խնդրել է 2000 բրիտանացի տղամարդկանց եւ կանանց ասել, թե որքան ազատ են իրենց պահում արձակուրդների ժամանակ, եթե մեկնում են առանց իրենց զուգընկերոջ:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ 10-ից 4-ը դավաճանում է իր զուգընկերոջն արձակուրդների ժամանակ: Ընդ որում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները դավաճանում են առավել հաճախ:
Հարցված կանանց գրեթե կեսը (46%) դավաճանների թվում է՝ ի տարբերություն տղամարդկանց (42%): Հետաքրքիր է, որ մարդիկ հաճախ դա գաղտնի են պահում, եւ միայն կանանց 15%-ն ու տղամարդկանց 13%-ն է խոստովանում այդ մասին:
Հայտնի է նաեւ դավաճանության գլխավոր պատճառը: Կանանց 42%-ն ու տղամարդկանց 39%-ն ասել է, որ դավաճանել է, քանի որ քիչ հավանական է, որ այդ մասին կիմանան: Այլ պատճառներից են արեւն ու ալկոհոլը:
Իսկ անհավատարմության գրեթե բոլոր դեպքերը տեղի են ունենում, երբ մարդիկ մեկնում են արձակուրդ առանց իրենց զուգընկերոջ, սակայն կանանց 8%-ն ու տղամարդկանց 11%-ը խոստովանել են, որ դավաճանել են նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց սիրելիներն իրենց հետ են մեկնել արձակուրդ:





























