Մեխիկոյի իշխանությունները «չեզոք» դպրոցական համազգեստ են մտցրել ուսումնական հաստատություններում, ինչը թույլ է տալիս տղաներին ցանկության դեպքում կիսաշրջազգեստ հագնել, իսկ աղջիկներին՝ տաբատ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Իրավական քաղաքը հավասարություն է տալիս բոլոր ոլորտներում։ Մեխիկոյի կրթության նախարար Էստեբան Մոկտեսումա Բարագանի հետ միասին մենք հայտարարում ենք չեզոք դպրոցական համազգեստի մասին։ Կիսաշրջազգեստը հիմա աղջիկների էքկսկլյուզիվ ատրիբուտը չէ, իսկ տաբատը՝ տղաների։ Իրավունքների հավասարության պարզ գործողություններ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը։
Նորամուծությունը սկսել է գործել արդեն այս երկուշաբթի օրվանից։ Ընդ որում՝ կրթության նախարար Մոկտեսումա Բարագանը կոչ է արել մյուս նահանգներին նույնպես նման որոշումներ կայացնել «չեզոք» համազգեստ մտցնելու հարցում։





























