Իսպանիայի գերագույն դատարանը դադարեցրել է դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975) արտաշիրիմումի մասին որոշումը։ Այս մասին ասվում է ԳԴ երեքշաբթի տարածված որոշման մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Իսպանիայի կառավարությունը ցանկանում էր հունիսի 10-ին կաուդիլյոյի մնացորդները «Ընկածների հովիտը» հուշահամալիրի դամբանից (Մադրիդի մոտ) տեղափոխել Էլ Պադրո գերեզմանատուն, որտեղ հանգչում է նրա կինը՝ Կարմեն Պոլոն (1900-1988)։ Ֆրանկոյի արտաշիրիմումի մասին կառավարության մադրությունը  բողոքարկվել է այդ թվում նաեւ դիկտատորի ընտանիքի կողմից, որը խնդրել է ԳԴ-ին դադարեցնել վերաթաղման հետագա քայլերը։

Ինչպես ասվում է փաստաթղթում, դատարանը «միաձայն որոշել է ժամանակավորապես դադարեցնել Ֆրանկոյի արտաշիրիմումը»։ Հիմնավորումը բխում  է ընտանիքի ցանկությունից եւ պետական շահերից ու սահմանադրական կարգից ելնելով»։

Բողոքարկումը վերաբերում է կառավարության այն որոշմանը, որի շնորհիվ փետրվարի 15-ին Նախարարների խորհուրդը թույլ էր տվել արտաշիրիմում իրականացնել, բայց ասել էր, որ մնացորդները չեն կարող վերաթաղվել Մադրիդի Ալմուդենե տաճարի մոտ։ Երկրի իշխանությունները պնդել են, որպեսզի Ֆրանկոյի ընտանիքն այլ տեղ ընտրի, որտեղ կհանգչի դիկտատորը։

Կառավարությունը «Ընկածների հովտից» կաուդիլյոյի մնացորդների տեղափոխման մասին իր որոշումը հիմնավորել է նրանով, որ նա (իսպանական) «քաղաքացիական պատերազմի զոհ չի հանդիսանում»։ Բացի այդ, Մադրիդը նշել է, որ Ֆրանկոն չի կարող վերաթաղվել Ալմուդենեում, ինչը պնդում էր նրա թոռը, հանրային կարգի հետ կապված հնարավոր խնդիրներով պայմանավորված։

ԳԴ որոշումից հետո կառավարությունը վստահություն է հայտնել, որ վերջնարդյունքում կմերժի արտաշիրիմումի որոշումը։ Ինչպես ճշտել են երկրի իշխանությունները, այդ որոշումը «ենթադրում» է, որ կառավարությունը կհետաձգի արտաշիրիմումը մինչեւ մոտ ժամանակներս ըստ էության որոշման կայացումը։ Ընդ որում՝ Մադրիդին չի զարմացրել դատական մարմնի այս որոշումը։ «Կառավարությունը համոզված է, որ ԳԴ-ն այս բողոքը չի բավարարի»,- ավելացրել են կառավարությունում։

Ֆրանկոն Իսպանիայում կառավարել է 1939-1975 թվականներին։ Նա մահացել է 82 տարեկանում մադրիդյան հիվանդանոցում, սրտի նոպայից։ Համալիրը, որտեղ թաղված է դիկտատորը, սկսել են կառուցել 1940 թվականին հենց կաուդիլյոյի հրամանով՝ որպես քաղաքացիական պատերազմում զոհվածների հուշահամալիր։ «Ընկածների հովիտը» համալիրի շինարարությունը իրականացրել են բանտարկյալները, այն ավարտվել է 1958 թվականին։