Անցած տարի գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 5-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ կանխատեսման համար օգտագործվել է աճի ինդիկատորը 4,5 տոկոսի սահմաններում։ «Հարկ է նշել, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է ընդամենը 3,6 տոկոսով, ԵՄ տնտեսությունը՝ 2,1 տոկոսով, իսկ աճի միջին տեմպը ԵՏՄ երկրներում կազմել է 2,5 տոկոս»,- ընդգծել է Ջանջուղազյանը։
Ընդ որում՝ նա նշել է, որ տնտեսական աճի հիմնական բաժինը ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն է վերաբերում։ Ֆիննախի ղեկավարը պարզաբանել է, որ 5,2 տոկոս տնտեսական աճի 4,8 տոկոսը պայմանավորված է ծառայությունների ոլորտով։ «Նախորդ ոլորտներից ակնկալիքները չեն կարող նշվել մեր կողմից որպես ցանկալի։ Բայց ամեն բան վկայում է այն մասին, որ հայտարարված նպատակները այլընտրանք չունեն։ Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի փոխենք տնտեսության կառուցվածքը, բայց մեզ մոտ, ցավոք, 2018-ին ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք»,- ասել է ֆինանսների նախարարը։





























