Մարտի 17-ի գիշերը Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին՝ մայրաքաղաք Սանտյագոյից 135 կմ հյուսիս-արեւելք, 5,3 մարգնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի օջախը եղել է 24,7 կմ խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, հայտնում է «Ռիա Նովոստին»: