ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային վիճաբանության ֆոնին Միջազգային արժութային հիմնադրամը նվազեցրել է Չինաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեումը: Սպասվում է, որ 2019-ին չինական ՀՆԱ-ն կաճի 6.2 տոկոսով, հաղորդում է ԱՄՀ կայքը: Սա 0.1 տոկոսով ցածր է հիմնադրամի փորձագետների նախկին գնահատականներից: Նվազեցվել է նաեւ 2020 թվականի կանխատեսումը՝ 6.1 տոկոսից մինչեւ 6 տոկոս, հաղորդում է DW-ն:
«Պահպանվում է այն անորոշությունը, որն առաջացել է առեւտրի ոլորտում լարված իրավիճակից եւ դրա հետ կապված վտանգները տանում են կանխատեսման նվազմանը, նշվում է հաղորդագրությունում: ԱՄՀ ղեկավարությունը Չինաստանին կոչ է արել կառուցողաբար համագործակցել միջազգային գործընկերների հետ առեւտրի ոլորտում խնդիրները լուծելու եւ պայմաններ ստեղծելու համակարգի համար, որը ավելի հարմարեցված է աշխարհում տնտեսական իրավիճակի փոփոխություններին:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային հակամարտությունը վերջերս հասել է գագաթնակետին. հունիսի 1-ի գիշերը ուժի մեջ են մտել ամերիկյան ապրանքների համար նոր մաքսատուրքերը, որոնք Չինաստանը կիրառել է Վաշինգտոնի պատժամիջոցներին ի պատասխան:





























