Մեծահասակ ամերիկացիների կեսը ֆեյք լուրերը լուրջ խնդիր է համարում եւ դրա համար հիմնականում մեղադրում է քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին, հայտնում է AP-ին՝ վկայակոչելով Pew հետազոտական կենտրոնի հարցումը:

Մեծ մասի կարծիքով՝ իրավիճակի շտկման պատասխանատվությունը կրում են լրագրողները: Քաղաքական պատկանելության տարբերությունները այն հիմնական գործոնն են, թե մարդիկ ինչ են մտածում ֆեյք լուրերի մասին, քանի որ հանրապետականները նույնպես, դեմոկրատներից ավելի հաճախ, այս խնդրի համար մեղադրում են լրագրողներին:

Մեծահասակ ամերիկացիների 68 տոկոսը կարծում է, որ ֆեյք լուրերը ազդում են պետական հաստատությունների հանդեպ վստահության վրա: Ապատեղեկատվությունն առավել հաճախ հիշատակվել է որպես ավելի լուրջ խնդիր, քան սեքսիզմը, ռասիզմը, ապօրինի միգրացիան կամ ահաբեկչությունը:

Ինչ վերաբերում է մեղավորին, ապա 57 տոկոսը մատնացույց է արել քաղաքական առաջնորդներին եւ նրանց աշխատակիցներին, իսկ 53 տոկոսը հայտարարել է, որ պատասխանատու են ակտիվիստների խմբերը: Հարցվածների մեկ երրորդը մեղավոր է համարել լրագրողներին եւ արտասահմանյան ակտորներին: