1960-ական թվականներին շոտլանդացի հավաքորդի 6 դոլարով գնված շախմատային խաղաքարը գնահատվում է 1,3 մլն դոլար:

Sotheby's աճուրդի տունը հայտնում է, որ «Լյուիսի պահապան» անվանված խաղաքարը գտնվել է 1931 թվականին Շոտլանդիայում Լյուիս կղզում Արտաքին Հեբրիդներում: Կարծիք կա, որ այս առարկանները պատրաստվել են Նորվեգիայում Տրոնհեյմում 12-րդ դարավերջին կամ 13-րդ դարի սկզբին՝ մինչեւ Լյուիս ուղեւորվելը, որտեղ 1931 թվականին հայտնաբերվել է 93 առարկա:

«Լյուիսի պահապանը» ժամանակակից շախմատային խաղում նավակն է, այն նկարագրվել է որպես «Անտիկ շախմատային ռազմիկ ծովափղի ժանիքից պատրաստված», որը հնաոճ իրերի վաճառողը ձեռք է բերել 1964 թվականին:

Աճուրդի տունը հայտարարել է, որ ակնկալում է հուլիսի 2-ի աճուրդում խաղաքարը վաճառել 1,3 մլն դոլարով: