Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան եւ կառավարող կուսակցությունը կենդանիների պաշտպանների հետ միասին պաշտպանել են 180 անօթեւան կովից բաղկացած նախրին, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Դրանից ոչ շատ առաջ անասնաբուծական վերահսկողության ծառայության տարածաշրջանային տեսուչները որոշել էին, որ վայրիացած կովերը վտանգ են ներկայացնում մարդկանց համար եւ տեսականորեն կարող են հիվանդությունների տարածողներ հանդիսանալ։ Ուստի, տեղի պաշտոնյաները որոշել էին բռնել կովերին եւ ուղարկել սպանդանոց։

Այդ կովերը մի քանի տարի առաջ փախել էին մասնավոր կովատերերից եւ այդ ժամանակվանից ի վեր ազատ եւ առանց բժշկական վերահսկողության թափառում են Լեհաստանի արեւմուտքում։

Տեղի բնակիչները եւ կենդանասեր ակտիվիստները դեմ են այս որոշմանը։ Նրանք պահանջել են բժշկական թեստեր անցկացնել՝ ստուգելու համար, թե իրոք կովերը վտանգ են ներկայացնում։ Տեղի բնակիչների մեջ գտնվել են այնպիսիները, որոնք պատրաստ են տուն տանել վայրիացած կովի։

Կենտրոնական իշխանությունների միջամտությունից հետո որոշել են նախիրը բաժանել եւ անհրաժեշտ բժշկական թեստեր անցկացնել պետական ֆերմայում։ Առողջ կովերը հետո կկարողանան մնալ այնտեղ կամ հանձնվել նոր տերերի։