Կոլորադոյի իշխանություններն ուսումնասիրում են «Կոլումբայն» դպրոցը փակելու ծրագրերը, որտեղ 1999-ին հրաձգության պատճառով զոհվեց 13 մարդ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական Denver7 հեռուստաալիքին։

«Նոր Կոլումբա՞յն» անունը կրող բաց նամակում շրջանի դպրոցների տեսուչ Ջեյսոն Գլասը նշել է, որ ուսումնական հաստատությունը «պոտենցիալ հրաձիգների ոգեշնչման աղբյուր է մնում, եւ դրա ազդեցությունը ժամանակի ընթացքում, թվում է, ավելի է սաստկանում»։

Հանրության քննարկմանը ներկայացված նախագիծը նախատեսում է քանդել հին դպրոցը եւ նոր շենք կառուցել դրա տեղում, ինչը տեղի հարկատուների վրա 60-70 մլն դոլար կնստի։ Տեսուչը նշել է, որ համապատասխան ծրագրերը նախնական փուլում են եւ բնակիչներին խնդրել է լրացնել հատուկ առցանց հարցումը։

«Կոլումբայն» դպրոցը համաշխարհային համբավի արժանացավ այն բանից հետո, երբ 1999 թվականի ապրիլի 20-ին երկու դեռահաս հրաձգություն կազմակերպեցին այնտեղ։ Զոհ դարձավ 13 մարդ։