Անհնար է եկամտահարկը բարձրացնել եւ միաժամանակ պետական բյուջեի եկամուտները վերականգնել այլ հարկերի հաշվին: Հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա նաեւ կարծում է, որ այս փոփոխությունները կարող են հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների:

«Մեզ համար շատ դժվար կլինի Հայաստանի քաղաքացիներին, որոնք 50, 100 կամ 150 հազար դրամ են ստանում, բացատրել, թե ինչու եւ ինչ պատճառով է, որպես հավելագրում, աշխատավարձից միջոցներ գանձվելու, որոնք տոկոսային առումով հավասար են 2 մլն դրամ ստացող քաղաքացիների հավելագրմանը»,- պարզաբանեց Աբովյանը: