Եթե պարոն Փաշինյանը որպես հեղափոխության լիդեր, ինձ հետ թուղթ է ստորագրել, հուշագիր, որ մենք մասնակից ենք եղել հեղափոխությանը, ո՞նց Աբովյանում հեղափոխություն չի եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պնդմանը, թե հեղափոխությունը չի հասել Աբովյան:
«Մենք ստորագրեցինք հուշագիր, որ մասնակից ենք, աջակից ենք հեղափոխությանը»,-ասաց նա:
Հարցին, թե փաստորեն ԲՀԿ-ն Աբովյան քաղաքում մրցակից չունի՞, Ծառուկյանը պատասխանեց. «Մրցակից միշտ էլ կա, մշրցակի միշտ էլ պետք է լինի»:





























