Մենք այսօր չունենք գնահատված վարկանիշ. այնպես չէ, որ ամսական կտրվածքով մենք դա ստանում ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նրա խոսքով, նախկինում կառավարությունն օգտվում էր նման ծառայությունից, բայց այս տարի իրենք որոշել են հրաժարվել դրանից:
«Խոսքը «Պրեվիս» ընկերության կողմից իրականացված սոցհարցումների մասին է, որն ըստ էության գնահատում էր օրվա իշխանության ռեյտինգը տվյալ պահին: Մենք համարեցինք, որ այնքան էլ արդարացված ու տրամաբանված չէ հարկատուների հաշվին քաղաքական ուժի վարկանիշի վերաբերյալ տեղեկություն ստանալ:
Կան մարմիններ, որոնց կողմից ստացված տեղեկատվությունը մենք կարող ենք համադրել եւ փորձել ստանալ նման տեղեկատվություն, բայց հայտնի պատճառներով դա չենք անում: Եթե դա անենք, հնարավոր անենք որպես քաղաքական թիմ: Հնարավոր է անենք»,-ասաց նա:





























