2018-ին Քննչական կոմիտեն որոշակի աշխատանք է տարել  հանցագործությունների կանխման, դրանց բացահայտման, ինչպես նաեւ աշխատանքի որակի բարձրացման համար:

Հունիսի 10-ին ԱԺ Պետաիրավական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի բյուջեի կատարողականի  հաշվետվության քննարկմանն այս մասին հայտարարեց  Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

ՔԿ ղեկավարը նշեց, որ նշված ժամանակահատվածում նրանք աշխատել են  ծանրաբեռնված ռեժիմով:

«2018-ին այդ բոլոր կարիքների համար պետական բյուջեից 6.3 մլրդ դրամ է հատկացվել: Փաստացի 6.1 մլրդ դրամ է օգտագործվել:  Այսպիսով ծախսային մասի կատարողականը կազմել է 97.4 տոկոս:

Մեր կողմից տնտեսվել է 163.4 մլն դրամ», - նշեց Գրիգորյանը: