Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 7-ամյա Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 5-ամյա Ք. Գ-ին։
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ք. Գ.-ն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:



























