Մինսկում մայիսի 4-7-ին՝ «ԷքսպոԲել» ազգային ցուցահանդեսային կենտրոնում կայանալու է «Լրատվամիջոցները Բելառուսում» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը հրավիրվում են մասնակցելու Հայաստանի տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցները, լրատվական գործակալությունները, տպագրական արտադրանք տարածող եւ գովազդային կազմակերպությունները, հրատարակչական եւ պոլիգրաֆիկ ձեռնարկությունները:
Ցուցահանդեսի կազմակերպիչը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի մասնակիցներին անվճար տրամադրել ցուցահանդեսային տաղավար:
Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին խնդրում ենք մինչեւ մարտի 27-ը ցուցահանդեսին մասնակցելու ցանկությունը հաստատող նամակ ուղարկել ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնութան վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:




























