Մեծ Բրիտանիայում 25-ամյա տղամարդը սպանել է 13-ամյա Լյուսի Մաքհյուին այն բանից հետո, երբ նա ասել է, որ հղի է, հաղորդում է AP-ը:

Սթիվեն Նիկոլսոնը մեղադրվում է աղջկան անտառում դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ:

Բացի այդ, նա մեղադրվում է Լյուսիին բռնաբարելու 3 դեպքի մեջ, երբ աղջիկը 12 տարեկան էր: Տղամարդը մեղադրվում է նաև մեկ այլ 14 տարեկան աղջկա նկատմամբ սեռական ակտիվության մեջ:

Տղամարդը ոստիկանությանն ասել է, որ Լյուսիի սպանությունից առաջ աղջիկն իրեն հաղորդագրություն է ուղարկել սոցցանցով, որում ասվում էր, որ նա հղի է: