Հունիսի 21-ին Ազգային ժողովը առաջին ընթերցամամբ հավանություն տվեց նախօրեին քննարկված օրինագծերից մի քանիսին, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Պատգամավորները, մասնավորապես, հավանություն տվեցին՝ «Տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին» օրինագծին (միաձայն՝ 97 «կողմ»), «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ասոցիացիաների միության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (71 «կողմ», 10 «դեմ», չի կողմնորոշվել 14-ը), «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հարավային Կորեայի կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի վավերացման մասին» օրինագծին (միաձայն՝ 102 «կողմ»), «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (միաձայն՝ 102 «կողմ»):





























