Ադրբեջանում հայատյացությունը ազգային քաղաքականություն է: Այս մասին հունիսի 21-ին «Կովկաս-2018» գիտաժողովի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում նման քաղաքականությունը վարվում է ամենաբարձր մակարդակով, ինչը դրսեւորվում է նաեւ ռուսական անձնագրով հայերի մուտքի արգելքով: «Սակայն պետք է նշել, որ մնացյալ էթնիկ խմբերի հանդեպ նկատվում է տոլերանտ վերաբերմունք: Հասկանալի է, որ Հայաստանում շատերը կցանկանային տեսնել թույլ Ադրբեջան, եւ նա որքան ավելի թույլ լինի, այնքան Երեւանին ավելի ձեռնտու է, սակայն պետք է ընդունել, որ 2003 թվականին իշխանության գալով Իլհամ Ալիեւին հաջողվում է հարվածը պահել»,- նշեց նա: