«Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու է առաջադրվել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին արդարադատության նախարարությունից:
Վիգեն Քոչարյանն այսօր այցելել է խորհրդարան եւ հանդիպում ունեցել իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Ավելի ուշ նրա թեկնածության հարցը քննարկվել է ԱԺ նիստում: Այս պահին նա պատասխանում է պատգամավորների հարցերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ազգային ժողովում Գրիգոր Բեքմեզյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում ԲԴԽ 9 անդամներից 5-ը հրաժարական են տվել եւ այս պահին ԲԴԽ-ում չկա քվորում, այն ըստ էության, կազմալուծված վիճակում է:





























