Նոր իշխանությունները գործում են ուժի նիրավական հիմքի վրա, որը նրանք տապալել են: Հունիսի 21-ին «Կովկաս -2018» համաժողովում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները, մինչեւ հեղափոխությունն, ըստ էության միավորված չէին ոչ գաղափարական, ոչ էլ առավել եւս ծրագրային սկզբունքների  տեսանկյունից:

«Միեւնույն ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները միավորված էին կոռումպացված համակարգով, մինչդեռ նոր իշխանությունների առջեւ  միմյանց  միջեւ կապող օղակների ստեղծման խնդիր է դրված»,- նշեց նա: