Ես ավելի քան 20 տարվա դասավանդման փորձ ունեմ եւ այժմ միջին տարիքի իրավաբաններն, ըստ էության, իմ ուսանողներն են եւ բոլորի հետ ես միանման հարաբերություններ ունեմ:

Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության քննարկմանն այս մասին ասաց այս թափուր պաշտոնի միակ թեկնածու Վիգեն Քոչարյանը, պատասխանելով« Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին, ով հետաքրքրվեց Քոչարյանից, թե ինչ չափով նրա նախկին կապերը կարող են ազդել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վրա:

Քոչարյանը հավաստիացրեց, որ նոր պաշտոնը ստանձնելու դեպքում նա կշարունակի աշխատել նույն  ոգով  եւ առավելագույնս օբյեկտիվ կլինի՝ անկախ այս կամ այն անձանց հետ ծանոթության փաստից:

Միեւնույն ժամանակ, պատասխանելով հարցին, թե  պատրաստ է արդյոք նա գործնականում կրիառել վեթինգի մեթոդները, Քոչարյանը դրական պատասխպանեց.

«Այո: Ինձ թվում է, որ դա ինչի-որ չափով բարոյական պարտավորություն է: Ամենախիստ պահանջները եւ գործընթացները պետք է կիրառվեն Բարձրագույն դատական խորհրդի բոլոր ամնդամների, ինչպես նաեւ դատական համակարգի այլ աշխատակիցների նկատմամբ: Ըստ էության ես պատրաստ եմ եւ ավելին ասեմ՝ մեր նկատմամբ վեթինգն անգամ պետք է ավելի խիստ լինի», - ասաց թեկնածուն: