Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության քննարկմանն այս մասին ասաց այս թափուր պաշտոնի միակ թեկնածու Վիգեն Քոչարյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Նրա խոսքով՝ դատական համակարգի հիմքում պետք է ընկած կլինի անկախությունը, հաշվետվողականությունը եւ արդյունավետությունը:

«Դրան հասնելու համար մենք պետք է հասկանալի լինենք եւ հնարավորություն ունենանք Բարձրագույն դատական խորհրդի դերը սահմանափակել այդ ոլորտում գործող մյուս մարմինների գործառույթներում:  Բարձրագույն դատական խորհրդի առաքելությունը կայանում է Սահմանադրության եւ օրենքների կատարման պատշաճ ապահովման մեջ», - ասաց Քոչարյանը:

Թեկնածուն նշեց, որ նրա հիմնական խնդիրն իր գործառույթների կատարումն է՝ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան: