Բոտսվանայի կենտրոնական շրջանում առնվազն 537 գրիֆներ են սատկել, այն բանից հետո, երբ կերել են որսագողերի կողմից թունավորած փղերի մնացորդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Facebook-ում  երկրի կառավարության հայտարարությանը:

Հայտարարության համաձայն՝ թռչունների մահն առաջացել է երեք փղերի լեշերում գտնվող քիմիական նյութերից: Իրավապահները ժամանել են դեպքի վայր տարածքը վարակազերծելու համար: Լեշերի եւ հողի նմուշմները փոխանցվել են լաբորատորիա:

Սատկած թռչունների թվում 10 կապսյան գրիֆներ են, 14 աֆրիկյան ականջավոր գրիֆներ, 468 աֆրիկյան գրիֆներ, 17 սպիտակաբուկ գրիֆներ եւ 28 գորշ գիշանգղներ: Տեղում նաեւ հայտնաբերվել է 2 քարե արծիվ: