Բեռլինում նավի ուղեւորները վնասվածքներ են ստացել կամրջի վրա միզող տղամարդու պատճառով, հաղորդում է BBC-ը:  

Անհայտ տղամարդն իր կարիքներն է հոգացել Յաննովից կամրջի վրա, երբ զբոսաշրջիկների տեղափոխող նավ է անցել:

Զբոսաշրջիկներից մի քանիսը՝ տեսնելով տղամարդուն, զարմանքից վեր են թռել եւ հարվածել կամրջին, որի տակով անցնում էին;

Արդյունքում 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել գլխի վնասվածքով:

Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք տղամարդուն տուգանել են կամ բերման ենթարկել: Սոցցանցերում տղամարդու արարքը քննադատել են:  

«Կենդանաբանական այգում կենդանիներն իրենց ավելի լավ են պահում»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: