Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հորդորել է «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդներին հանդես գալ վճռական կոչով՝ սատարել «ազատ, արդար եւ ոչ ընտրովի» առեւտրին՝ «խոր մտահոգություն» հայտնելով համաշխարհային առեւտրի ներկայիս լանդշաֆթով, տեղեկացնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Օսակայում G20-ի երկօրյա գագաթաժողովի առաջին օրը՝ Աբեն նաեւ ասել է, որ Ճապոնիան՝ որպես ազատ առեւտրի դրոշակակիր, վճռականորեն կնպաստի բազմակողմանի առեւտրային համակարգի բարելավմանը եւ տնտեսական համագործակցությանն ուղղված բանակցություններին։ «Այսօր ես ցանկանում եմ ղեկավարների հետ քննարկել ԱՀԿ-ում բարեփոխումների հետագա խթանման միջոցները»,- նշել է նա։