Հունիսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզի Արզական եւ Առինջ գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շամհար եւ 1 սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























