Հունիսի 28-ին Երեւանի Այգեստան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակից 1942 թվականին ծնված տղամարդն անզգուշաբար վայր է ընկել եւ մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Հունիսի 28-ին 16:12-ին Երեւանի «Շտապօգնություն» ԲԿ ահազանգ է ստացվել, Այգեստան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակի տանիքից 1942 թվականին ծնված տղամարդն անզգուշաբար վայր է ընկել եւ մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքաննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:




























