Շրի Լանկան 43 տարվա մեջ առաջին անգամ 4 մահապատժի նախաշեմին 2 դահիճի կվարձի, հաղորդում է BBC-ը: 

Մահապատժի մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ 4 մարդու մեղադրել են թմրանյութերի հետ կապված հանցանք կատարելու մեջ:

Այդ մահապատիժները կչեղարկեն 1976 թվականից գործող պատժի միջոցի մորատորիումը:

Դահիճի պաշտոնի համար փետրվարից թեկնածություն է առաջադրել 1000 մարդ՝ «ուժեղ բարոյական որակներով»: Հիմնական պահանջներից են եղել տարիքը՝ 18-45 տարեկան, եւ «հոգեբանական կայունությունը»:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ընտրված թեկնածուներին այժմ եզրափակիչ քննություն է սպասվում, որը տեղի կունենա 2 շաբաթ անց: