Մարտի 20-ին կայացել են Արմավիր քաղաքի քաղաքապետի ընտրությունները: Քաղաքապետ է վերընտրվել Ռուբեն Խլղաթյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրություններին մասնակցել է 14 հազար 164 մարդ: Ռուբեն Խլղաթյանը ստացել է 6849 քվե, Սեւակ Մինասյանը` 5811, Առնակ Գեւորգյանը` 710, Կարեն Վարդանյանը` 330 ձայն:
Սեւակ Մինասյանը հայտարարել է, թե ընտրություններն անցել են խախտումներով եւ ընտրակեղծիքներով: Նա նաեւ պատրաստվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողությունները բողոքարկել դատական կարգով:





























