Երևան-Սևան ավտոճանապարհին այսօր` հունիսի 30-ին, տեղի ունեցած ավտովթարից տուժած 11 եւ 9 տարեկան երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետբ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ աղջիկ երեխան ստացել է գլխուղեղի ցնցում, իսկ տղան ստորին վերջույթի կոտրվածք, նրանք գիտակից վիճակում են, այժմ վերակենդանացման բաժանմունքում են, օրվա ընթացքում կտեղափոխվեն վնասվածքաբանության բաժին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, 3 հոգի մահացել է, 5 վիրավորներից 2-ը երեխաներ են։




























