Հիվանդանոցից  ոստիկանության Մարտունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ այսօր՝ մարտի 21-ի գիշերը թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ծովասար գյուղի 2 բնակիչ` 36-ամյա  Կարինե Խ.-ն  եւ նրա որդին` 1 տարեկան Ալեքս Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տան հացատանը թոնիրը վառելիս առաջացած ծխից:

Կատարվում է քննություն: