«Հանուն ժողովրդավարության» ադրբեջանա-ամերիկյան միությունը` AZAD-ը բողոքի ակցիա է անցկացնելու Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ:

Ակցիայի մասնակիցները որոշել են այդկերպ աջակցություն հայտնել հակակառավարական պայքարին, նաեւ պահանջել բանտերից երիտասարդ ակտիվիստների, լրագրողների եւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը:

Ակցիայի մասնակիցները աջակցել են վերջերս ձերբակալված երիտասարդ ակտիվիստներ Բախտիյար Հաջիեւի, Ջաբբար Սավալանին, Դայանաթ Բաբաեւին եւ լրագրող Էնյուլլա Ֆաթուլաեւին, նաեւ դժգոհություն են հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների կապակցությամբ` պահանջելով նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականը:

Ցուցարարները վանկարկել են «Ոչ բռնապետությանը», «Ալիեւ, հեռացիր»: