Ըստ «ՉԻ» տեղեկությունների` օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը` Արմենուհին, ամուսնում թելեր, ասեղ եւ կտոր է տարել, որպեսզի նա Ազատության հրապարակում սկսած հացադուլի ժամանակ զբաղվի ասեղնագործությամբ:

Տիկին Արմենուհին հորդորել է ամուսնուն, որ ձեռքի  աշխատանքով զբաղվելով, ժամանակը Հովհաննիսյանի համար արագ կանցնի, բացի այդ էլ` ասեղնագործությունը  հանգստացնում է նյարդերը: