Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար անվճար իրավական աջակցություն է իրականացնում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ ասվում.

«Եթե խախտվել են Ձեր իրավունքները

• ոստիկանության բաժիններում հարցաքննությունների, խուզարկությունների, բողոքների ներկայացման կամ որեւէ անօրինական գործողությունների ընթացքում կամ Դուք ենթարկվել եք ծեծի, բռնությունների կամ այլ տեսակի սպառնալիքների
• առողջապահության մարմիններում /հոգեբուժարաններ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, բժշկասոցիալական փորձաքննություն/
• դատախազությունում
• զինծառայության ժամանակ

կամ Ձեր իրավունքների նկատմամբ ոտնձգություն են կատարել պետական կառավարման այլ մարմիններում /մաքսային տեսչություն, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլն/

Դուք կարող եք ներկայանալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կամ զանգահարել 0 8000 12 11 թեժ հեռախոսագծով ԱՆՎՃԱՐ  իրավական աջակցություն ստանալու համար»: